‘Գալուստ Սահակյանը Բերձորի դեպքերը չի դատապարտում, «որովհետեւ այնտեղ չի եղել» ‘

1228

Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի առիթով եպքի առիթով դեռ քրեական գործ չի հարուցվել, դեպքը քննվում է ԼՂՀ դատախազության կողմից, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ինձ տեղյակ են պահել, որ խնդիրը դատախազության շրջանակներում է եւ քննարկման փուլում է: Եթե այնտեղ որոշակիորեն հանցածին արարքներ են տեղի ունեցել, դա պիտի քննարկվի մինչեւ վերջ», — iLur.am-ի հարցին ի պատասխան, նշեց Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի մասին զրուցել է ԼՂՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ, իսկ ԱԺ խմբակցությունների հետ  քննարկումների արդյունքում համաձայնություն է կայացվել՝ պատվիրակություն ձեւավորել, մեկնել Ստեփանակերտ եւ ԼՂՀ խորհրդարանականների հետ քննարկումների արդյունքում, Գալուստ Սահակյանի խոսքով, «անմիջական ինֆորմացիա ունենանք եղելությունների վերաբերյալ»:  

Ինքը՝ Գալուստ Սահակյանը չի դատապարտում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների դեմ իրականացված բռնությունները, «որովհետեւ այնտեղ չի եղել»: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ը Արցախն ընդունում է որպես անկախ երկիր, որ Ղարաբաղը իշխանական կառուցներ ունի, ունի նախագահ:

«Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որեւէ ակցիա: Չեմ ընդունում, որ որեւէ ակցիա կապնվի ապրիլի 24-ի հետ: Բայց եթե էդտեղ օրենքների խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են կամ  ինչ-որ ձեւով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ, որ ես այն անձնավորությունն եմ, որ պետք է անընդհատ ինֆորմացիա ստանամ: Այսինքն, խնդիրը վերաբերում է նրան, որ ամբողջական իրավիճակի գնահատականը կլինի նաեւ ԱԺ-ի կողմից», — ասաց Սահակյանը: 

Նախորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Մինսկի բանակցությունները տապալվել են’