‘Գալուստ Սահակյանը «դուրսպրծուկ» է անվանել ՌԴ նախագահի խորհրդականին’

1078

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ Մաքսային միություն մտնելու մասին խոսք չի գնում, այնինչ մոտ երկու ժամ հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը։ Տեղյա՞կ էր արդյոք ինքն անձամբ և ՀՀԿ–ն, որ Սարգսյանը նման որոշում էր կայացնելու հարցին, Գալուստ Սահակյանը պատասխանել է.

«Պարոն Սարգսյանն ամեն ինչ մեզ հետ քննարկում է, գնալուց առաջ էլ նման դիրքորոշումն ապահովված էր, իսկ հիմա ասում են ինչի՞ չգիտեինք, որովհետև մեր կուսակցության անդամը չէիք, դրա համար էլ չգիտեիք»։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի խորհրդականի հարցազրույցին, որտեղ ՌԴ խորհրդականը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի հետ, Գալուստ Սահակյանն ասել է.

«Դա իհարկե վիրավորում է և ամեն դուրսպրծուկ չէ, որ բան պետք է ասի հայերին և միշտ մտածեք, որ որևէ միջոց չի կարող լինել, որ մեր կշիռները ցածրացնենք մեր անկախությունը տանելու հետ։ Նախ Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի, իսկ հայը հայամետ է և Հայաստանի շահերը պաշտպանող»,-Սահակյանի խոսքերն է մեջբերում emedia.am-ը:

Նախորդ հոդվածը‘Ս. Դանիելյան. ԵՄ ասոցացման գործընթացն ի սկզբանե բլեֆի վրա էր հիմնված’
Հաջորդ հոդվածը‘«Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի2-րդ փուլ’