‘Գալուստ Սահակյանը կուսումնասիրի ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘

1086

«Այն ինչի մասին խոսում է Ռուսաստանի դեպանը չի կարող կազմել մեր պետության քաղաքական մաս, դա քաղաքացիների իրավունքների խնդիրն է, մարդիկ աշխատատեղեր որոնում և գտնում են, փորձում են ավելի կայունացնել իրավիճակը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությունը:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք վերջինս այդ հայտարարության մեջ դեսպանի կողմից որևէ քաղաքական մեղադրանք նկատում է՝ ուղղված ՀՀ-ի իշանություններին,  պատասխանեց.

«Ես բնավ չեմ կարծում, որ մեղադրանք կարող է լինել, այն էլ Ռուսաստանի կողմից, չի կարելի դեսպանի ասածը շահարկումների ոլորտում դիտարկել»:

Իսկ այն պնդմանը, որ դեսպանը այնուամենայնիվ արել է նման հայտարարություն, վերջինս ասաց, որ երբ հայտարարությունը կվերլուծի, կուսումնասիրի բազան և կպարզի հանգամանքները, նոր կտա համապատասխան գնահատական:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատասխանելով ՀՀ վարչաեպտ Տիգրան Սարգսյանի կողմից հայտնած մտահոգությանը, որը վերաբերում է ՌԴ-կողմից Հայաստանում իրականացվող հայ ընտանիքներին  ՌԴ վերաբնակեցման «Համերկրացիներ» ծրագրի իրականացման հետևանքով արձանագրված արտագաղթին, մասնավորապես ասել էր.

«Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», եւ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել: Արդյո՞ք խնդիրըՄիգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում:Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք այդ մարդիկ չե՞ն մեկնի:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի հարցով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» նախագահը քննադատել է Մոուրինյոյին’