‘Գալուստ Սահակյանը չի բացառում Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու հավանականությունը ‘

1028

Աոավոտը հայտնում է, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակմանը վերաբերող հարցին, ասել է. «Դա լիազոր մարմինն է, իրենք հետաքննում են, իրենք էլ որոշում են»:

Հիշեցնենք, որ վերջիններս կալանավորվել էին հունիսի մեկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, ինչի արդյունքում զոհվեց Ավետիք Բուդաղյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց`Խաչատրյանին անիմաստ հանեցիք մարզպետի պաշտոնից, եթե ցանկանա հետ գալ, կնշանակե՞ք մարզպետ, Սահակյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք, և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք: Նայած թե ինչ մտավոր կարողություն ունեն մարդիկ, այնպես էլ դատողություններ են անում: Ես չեմ ուզում մտնեմ դատաիրավական համակարգ»:

Ամեն դեպքում, Սահակյանը կարծում է, որ «հետաքննող մարմինները կորոշակիացնեն իր` նման մոտեցումը»:

Նա նկատեց նաեւ, որ հետաքննությունն առաջ է գնում. «Էնպես չի, որ գործը կարճվել է: Պարզապես` խափանման միջոց է փոխվել: Լավ մասնագետ չեմ, էդքան չգիտեմ»: 

Նախորդ հոդվածը‘Gazetta dello Sport. «Սերիա Ա-ի» թիմերի ընդհանուր ծախսը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Խոստովանեք, ամոթ բան չկա’