‘Գալուստ Սահակյանը փորձում է կարծել. Ըստ նրա` ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում’

714

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի աջակցում Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Այս մասին լրագրողներին հայտարարել է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա կարծիքով, նոր կառույց ստեղծելուց առաջ հարկավոր է լսումներ անցկացնել, եւ հետո միայն որոշել՝ ստեղծել հանձնաժողով, թե՞ ոչ: Սահակյանը գտնում է, որ ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում, տարբեր շոուներ կազմակերպում՝ տվյալ դեպքում օգտագործելով գազային համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Հանձնաժողովի նպատակն է՝ պարզել, թե ինչպես է ձեւավորվել գազի գինը երկրի բնակիչների համար: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ընդհանուր պարտքը հասել է 4.6 մլրդ դոլարի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մերօրյա «վարժապետները», կամ` ճառ ասե՞ն, թե զանգ կախեն’