‘Գալուստ Սահակյանը և Շարմազանովը տեսակցել են Վազգեն Խաչիկյանին’

719

Դեռևս հոկտեմբերի 16-ին «Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոստացել էր, որ կայցելի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ՀՀԿ անդամ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Երեկ թերթը հետաքրքրվեց, թե, ի վերջո, Գալուստ Սահակյանը կատարե՞լ է իր խոստումը, թե՞ ոչ:

«Այո, գնացել եմ, տեսել եմ, նորմալ էր ու հանգիստ և, բնականաբար, պնդեց, որ ինքն արդար է և կշարունակի պահպանել իր արդարությունը»,-ասաց նա: Հարցին՝ մենա՞կ է գնացել Վազգեն Խաչիկյանի հետ հանդիպման, թե՞ այլ ՀՀԿ-ականի հետ, պատասխանեց. «Չէ, մենակ չէի, Էդուարդ Շարմազանովն էլ կար, Մուշեղ Լալայանը, Հովհաննես Սահակյանը»:

Նախորդ հոդվածը‘«ՀԺ». Փոխոստիկանապետը երբեք չի հետևել ոչ մի լրատվության, բացի «Հայլուրից»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Գոռ Քլոյանի ծննդյան օրն է’