‘Գալուստ Սահակյան. Մենք չտես չենք, որ միանգամից գնանք նշելու’

648

Գալուստ Սահակյանը երեկ գիշեր հեռախոսով հասցրել է շնորհավորել թիվ 1 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրություններում հաղթանակ տարած ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանին: Այդ մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց հենց ինքը՝ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը:

Վերջինս նշեց, որ չի մասնակցել ոչ մի խնջույքի, քանի որ վատառողջ պառկած է եղել տանը:

«Նշելու առիթներ շատ կունենանք, մենք չտես չենք, որ առաջին անգամ է ու միանգամից գնում ենք նշելու, մենք ունենք կանխատեսումներ մեր արդյունքների վերաբերյալ, իսկ դրանք հանկարծահաս չեն»,- նշեց Գալուստ Սահակյան:

Նա դրական  գնահատեց երեկվա մեծամասնական ընտրությունները, քանի որ, ըստ նրա՝ չկար առանձնապես որևէ լարվածություն, միայն փոքր-ինչ ակտիվ չէր հասարակությունը, իսկ ՀՀԿ-ն չի ստացել ոչ մի բողոք:

Գալուստ Սահակյանը պրովակացիա որակեց ընտախախտումների մասին մրցակիցների հայտարարությունները:

«Ասում էին, թե մարդիկ են հավաքվում ընտրատեղամասերում, որ մեքենաներով էին տանում ընտրատեղամասեր, որ կաշառք բաժանեցին, նույնիսկ լրագրողներից մեկը այդ մասին ինձ ասաց, ես հակադրեցի, որ ինքը եթե ներկա է գտնվել խախտմանը, ինչի՞ չի բողոքում: Պիտի բողոքել, միշտ պետք է փաստերի վրա հիմնվել, իհարկե, ընտրությունները զնագվածային միջացառումներ են, հալած յուղի պես չեն կարող ընթանալ»,- համոզված է ՀՀԿ-ական թեկնածուն:

Նախորդ հոդվածը‘Alitalia-ի առաջին Երևան-Հռոմ չվերթը՝ դեկտեմբերի 11-ին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն պնդում է, թե զինվորը բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի մահացել ‘