‘Գալու են դժվար ժամանակներ, հայտնվելու են նոր դավաճաններ ու թշնամիներ, բայց դրանից չի տուժելու այս արդար պայքարը. Facebook-յան արձագանքներ ‘

1122

iLur.am-ը շարունակում է ներկայացնել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն ՏԵր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություներում չառաջադրվելու որոշումից հետո «Ֆեյսբուքում» հայտնված առավել ուշագրավ գրառումները:

 

Սեդա Մեսրոպյան. Ես էլ եմ ԼԵՎՈՆԱԿԱՆ!!!!!! Ու հիմա նստած զռռում եմ ոչ թե նրա համար, որ Առաջին Նախագահը հայտարարել է իր չառաջադրվելու մասին, այլ որովհետև….Մտածում եմ՝ գրեմ՝ երկիրս է կործանվում, պետությունն ենք կորցնում, անապագա երկիր ենք դառնում, չեմ ուզում ուրիշ երկրում ապրել, իմ պետությունն եմ ուզում, արժանապատիվ ապրել եմ ուզում, չեմ ուզում աղբամաններ փորփրող ծերունիներ ու տրանսպորտի մեջ քնող կամ ցելոֆանե տոպրակի մեջ 200 դրամանոցի առկայությունն անընդհատ ստուգող տատիկներ տեսնել, չեմ ուզում հիասթափվել իմ երբեմնի հերոսներից, չեմ ուզում ավերակների վրա թագավորողների խրախճանքը տեսնել… ռաբիս ա ստացվում, է՛… Դե, էդպես, էլի. զռռում եմ, և վերջ…

Մարիամ Հովհաննիսյան. ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 
Իմ Հայրենիքի Նախագահը, իմ Նախագահը, իմ երեխաների Նախագահը…Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, դրանում կասկած չկա: 
Անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացրեց Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ ծանոթանալու մեծագույն պատվին…

Նունե Ավետիսյան. Ես այս պայքարին միացել եմ բացառապես մեր երկրի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու և նրա ծավալած պայքարին ծառայելու նախապայմանով…
Պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը շարունակում է ղեկավարել համաժողովրդական շարժումը…Գալու են դժվար ժամանակներ, հայտնվելու են նոր դավաճաններ ու թշնամիներ, բայց դրանից չի տուժելու այս արդար պայքարը…
Համոզվա՛ծ եմ, որ հաղթելու է արդարությունը, և կողքից նայողները դեռ զղջալու են իրենց անտարբերության ու հայրենիքի հանդեպ անպատասխանատու վարքի համար…
Թեպետ ուշացած, բայց բոլո՛րն են հասկանալու այս անկաշառ ու նվիրական պայքարի արժեքն ու կարևորությունը հայ ժողովրդի և մեր պետականության պահպանման համար…

Աշոտ Մելքոնյան. Շատ եմ ափսոսում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնահատվեց ժողովրդի մեծ մասի կողմից հենց իր նախագահության առաջին տարիներից սկսած…, իսկ հիմա արդեն դրա շանսն էլ չկա. համոզված եմ, որ նրա որակի, մակարդակի քաղաքական գործչին ավելի կվայելեր արևմտյան որևէ զարգացած, առաջադեմ հասարակություն ունեցող պետության նախագահի պաշտոնը…

Աշոտ Հարությունյան. Ինչ ժամանակներ էին… ով կմտածեր 5 տարի առաջ քաղաքական կազմակերպության անդամ դառնալու մասին: Բայց այդ ժամանակները չպետք է սպասել թե ավարտվում են: Հիմա էլ նույն զգացողություն ունեմ, ինչ 2008-ին, երբ կարծում էի. «Անկախ այն բանից՝ Տեր-Պետրոսյանը կհաղթի ընտրությունը, թե ոչ, նրա քաղաքական այդուհետ գործուն ներկայությունն է, որ երկրի քաղաքական կյանքին պակասող արժանիք է հաղորդելու: Սա կարեւորելու պահանջն առայժմ նկատելի չէ գոնե հասարակայնորեն, ոգեւորությունը սահմանափակվում է միայն նրա հաղթանակը տեսնելու բաղձանքով: Տեր-Պետրոսյանի բերած հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ քաղաքագիտական, մեթոդաբանական զարթոնքն այն առավել մնայուն գործն է, որ ավանդույթներ ստեղծելու նոր հուն է բացում, առավել՝ քան «ավգյան ախոռները» մաքրելու օպերատիվ միջամտությունը»:

Վահե Աղազարյան. Երբ հակաԼԵՎՈՆականներն ինձ ասում էին, թե ես փոքր եմ, 90-ականներին չեմ ապրել, չեմ տեսել, թե ինչ է կատարվել էդ ժամանակ, ես պատասխանում էի, որ իրոք, ոչինչ չեմ հիշում ու դրա համար էլ նախանձում եմ ձեզ, որ ապրել եք 90-ականներին ու ունեցել եք ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ նման նախագահ, իսկ ինձ համար երազանք է ունենալ էնպիսի Նախագահ, որով կհպարտանամ, դրա համար իմ համար էսօր 1000 անգամ ավելի տխուր օր է, որովհետև իմ երազանքներից մեկը մեռավ, չկա ուրիշ մեկը, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, որով ես կհպարտանայի:

Գուրգեն Ասատրյան.  Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը պատմական երեւույթ է: Նա միակ գործիչն է այսօր, որ պահում է ժողովուրդ-անկախություն կտրված երակը:

Հ.Գ. Լևոն նախագա՛հ: Մենք պատմական սխալ գործելու իրավունք չունենք:

Hajkk Payqar Հրճվում են տարբեր տեսակի ծախու վելուծագանգ ու փորձագանգ, քաղգործիչիկ ու քաղաքագետիկ, հրապարակախոսիկ ու լրագրողիկ, միշիկյան փողերով չեզոք ու անկախ վիժվածք լրատվամիջոցներ, միայն փողով ու հրահանգներով իբր քաղաքացիական պայքար մղողներն ու եսիմինչամետները, ամեն տեսակի ագենտներն ու երկրի չուզողները, իբր չեզոք, բայց միշտ իշխանության ու ընդդիմության միջև հավասարություն դնողները, 3 նախագահների եռանկյունի մտքի հեղինակներն ու նրանց միջև հավասարություն դնողները, զոհին ու դահիճին հավասարեցնողները, իմպոտենտ հեղափոխականները, որոնք իրենց իմպոտենտությունը արդարացրել են իրական պայքարողների իբր սխալներով, իրանց ճանապարհ փակելով ու դաշտը գրավելով, դրսերում աջակցություն, լիդերություն ու հովանավորչություն փնտրող, իրենց մասին չհիմնավորված մեծ կարծիք ունեցող ամբիցիոզ դատարկություններ ու դեղնակտուցներ, մարդանմաններ, որոնք միշտ եղել են Տեր-Պետրոսյանի ստվերում, մարդ են դառել ու ճանաչվել նրա միջոցով, դավաճաններ, որ պարտական են նրան իրենց ամեն ինչով, միջակություններ, որ միշտ կոմպլեքսավորված են նրանից, աբիժնիկներ, որոնք երբեք չեն ների Լևոն Տեր-Պետրոսյանին, որ հենց միայն իր ներկայությամբ բացահայտեց նրանց ոչնչությունը, մարդիկ, որոնք չներեցին Տեր-Պետրոսյանին ազատ ու անկախ Հայաստանը և Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը ամենից վեր դասելը, մի խոսքով՝ պետականակործան ռեժիմի բոլոր թաքուն ու անթաքույց պաշտպանները, բոլոր հին ու նոր, մեծ ու փոքր, մտքում ու բարձրաձայն վայրահաչողները: Բայց սրանք չեն հասկանում, որ իրականում պետքա ողբան, չտեսնված մի ոռնոց ու վայնասուն դնեն, քանի որ սրանք ճանաչելի են դարձել, իրանց ինչ-որ բանի տեղ են դրել ու իրանց լափը վաստակել են միմիայն  շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի:  Մռռալու եք, այ, ոնց եք մռռալու, Քադաֆիին երանի եք տալու:

Նաիրա Քերոբյան.  Ես երբևէ չեմ մոռանա Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրների հետ կապված իր ելույթը, որը տևեց մոտ 80 րոպե և ինձ համար դա լավագույն դասախոսությունն էր այդ թեմայով:

Դավիթ Մանասյան. Վերջը ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էլ զզվեց մեր հայտնի ֆիլմի հերոսի նման. «Գնացեք եզ էլ կերեք գոմեշ էլ կերեք….Надаелa…» Ափսոս:

Սուրեն Սուջյան. Неужели ոչ ոք չնկատեց, որ Լևոնը չի հեռացել քաղաքականությունից? Պարզապես հերթական շախմատային քայլն արեց: Իսկ պարտիան շարունակվում ա:

 

 

Նախորդ հոդվածը‘Քննիչ Ղարիբյանը կարծում է, որ Սերգեյ Մագնիտսկուն չեն սպանել ‘
Հաջորդ հոդվածը‘Իրավապահները կոծկում են «Հիդրոապարատ»-ի ղեկավարության ապօրինությունները. բաժնետերեր’