ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ Լեո Մեսսին բանակցություններ է վարում նոր պայմանագրի շուրջ։
Արգենտինայի հավաքականի կազմում վերջերս աշխարհի չեմպիոն դարձած հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
«Բանակցությունները շարունակվում են, սպորտային բաժնի ղեկավարությունը կապի մեջ է Լեոյի հետ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ փուլում են։
Կարծում եմ՝ Լեոն երջանիկ է Փարիզում։ Պետք է հասկանանք, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը մեր ակումբի նախագծի վերաբերյալ։ Մենք նրա հետ այս հարցը չենք քննարկել»,- Գալտիեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 19 խաղում խփել է 12 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում։