‘Գայանեն դանակահարել է իր տուն եկած հյուրին’

1048

Համաձայն ոստիկանության կայքի, օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 1966 թ. ծնված Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին՝ ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 1971 թ. ծնված Գայանե Հ.-ի տուն որպես հյուր: Հյուրասիրության ժամանակ վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին:
Դեպքի վայրից վերցվել են երկու դանակ և մեկ մկրատ:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահի բոլոր թեկնածուները մասնակցել են հեռուստաբանավեճին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական.«Բարսելոնան» պայմանգիր կկնքի Դուգլաս Պերեյրայի հետ’