‘Գայի պողոտայի լուսացույցների ազդանշանների փոփոխություն՝ մարտի 1-ից’

969

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով, մարտի 1-ից փոխվելու է Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, մասնավորապես, լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն՝ լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Ամենակարևորը գնդակի համար պայքարելն է»’