‘Գայսկոյնը հնարավոր է մարզադաշտ վերադառնա ‘

757

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ և խուլիգան Պոլ Գասկոյնը սիրողական ֆուտբոլային ակումբի հետ պայամագիր է կնքել:

Daily Echoն հաղորդում է, որ 47-ամյա Պոլը կմիանա 4-րդ դիվիզիոնի Բորնմուտի կիրակնоրյա լիգայի մասնակից «Աբբի» ակումբին:

Անգլիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպանի դեբյուտը նոր ակումբում կլինի հաջորդ ամսին, երբ կմեկնարկի այս առաջնությունը:

Պոլ Գասկոյնը հանդես է եկել այնպիսի ճանաչված ակումբներում, ինչպիսիք են «Ռեյնջերսը»,«Լացիոն», «Նյուքասլը» և իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է  2004 թվականին երկրորդ ֆուտբոլային լիգայի «Բոստոն Յունայթեդ» ակումբում:  

Գասկոյնի նոր ակումբի մարզիչը, ով տաքսու վարորդ է աշխատում, Daily Echo-ին, պատմել է, որ ինքը մի քանի անգամ զանգահարել է լեգենդար ֆուտբոլիստին և ծանոթացել նրա հետ: Տաքսիստ Ֆոսթերը առաջարկել է Պոլին պայմանագիր կնքել «Աբբի» հետ: Ի պատասխան Գայսկոնը ծիծաղել է, բայց չի էլ մերժել: Ֆոստերի համառությունն իր գործն արել է:

«Ես նրան մի քանի շաբաթ առաջ տուն տարա, և նա ինձ խնդրեց գնալ խանութ ծխախոտ գնելու: Երբ վերադարձա, Պոլն ինձ հրավիրեց իր տուն և մենք զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ»,-պատմել է տաքսիստ մարզիչը:

«Ես նրան ծխախոտ տվեցի և միաժամանակ պայմանագրի ձևաթուղթը: Նա ստորագրեց այն…Ես դուրս թռա դեպի իմ մեքենան՝ 14 տարեկան տղայի նման թռվռալով: Ես իմ մյուս տղաներին մեծ ոգևորությամբ գրեցի, որ մենք իսկական, շատ հնչեղ գործարք ենք կնքել: Նրանք մտածեցին, թե խոսքը տեղական ֆուտբոլային աստղեր Թաֆֆի Ռիչադսի, կամ էլ Թոմի Կիլիկեի մասին է»:

Ֆոստերը չգիտի, թե որքան հաճախ Գասկոյնը կխաղա իրենց ակումբում:

«Եթե նա իրեն ֆուտբոլ խաղալու համար բավականաչափ լավ զգա, ապա

կարող է ընտրել ցանկացած դիրք»,- ասել է «Աբբի» ակումբի մարզիչը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ենթադրենք՝ աբորտները զրոյի հասան, հետո՞ ինչ’
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ’