‘Գառնիի տաճարի տարածքի շինարարական աղբը բերվել է Մշակույթի նախարարություն (Ֆոտոշարք)’

1009

Ինչպես հաղորդում է «Նախախորհրդարանի» մամուլի ծառայությունը, մարտի 2-ին մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվել են Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխել են տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերել են Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:

Ակցիայի վերջում մասնակիցներից երկուսին՝ Եղիա Ներսեսյանին և Գևորգ Սաֆարյանին «հրավիրել են» Կենտրոնի Ոստիկանության բաժին՝ նախարարության շենքի տարածքն աղտոտելու համար, սակայն մեկ և կես ժամ անց ազատ արձակել:

Երիտասարդների խոսքերով՝ ակցիան այս անգամ խորհրդանշական բնույթ էր կրում. այն հստակ ուղերձ էր Մշակույթի նախարարությանը, որ թույլ չեն տալու որևէ ապօրինի շինարարություն Գառնու տաճարի հարևանությամբ, իսկ եթե շինարարությունը չդադարեցվի, ապա իրենք կգնան անհրաժեշտ այլ քայլերի:

Նախորդ հոդվածը‘G7 երկրները հրաժարվում են Ռուսաստանի հետ գագաթնաժողովից’
Հաջորդ հոդվածը‘Քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով’