‘
Քիչ առաջ Մարզահամերգային համալիրի մոտ եկած հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին արդեն 5 րոպե է պառկած է համալիրի աստիճանների մոտ: Նա մտել է մի պարկի մեջ, պարկի վրա բանակում զոհված Էդիկ Աբգարյանի և նրա հոր՝ Տիգրան Աբգարյանի նկարներն են: Գասպարին չնայած հանրապետական Հայաստան ակտիվիստ տատիկի հորդորներին ու բարկությանը, շարունակում է պառկած մնալ և առայժմ որևէ բացատրություն չի տալիս իր լուռ ակցիայի մասին: Իսկ ՀՀԿ-ական տատիկը բարկացած քաշքշում է պարկը և բղավում. «Վեր կաց, ամոթ ա, մեզ ես խայտառակում, Հայատսանն ես խայտառակում»: Այս մասին հաղորդում է aravot.am-ը:
Այդ նույն ընթացքում Կոտայք գյուղի մի բնակչուհի՝ Հնար Խալոյանը փորձում է ապօրինաբար վաճառված իր տան հարցը բարձրաձայնել: Նրա ամուսինը առանց ընտանիքի անդամների համաձայնության ապօրինաբար վաճառել է տունը, մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հնարի բազմանդամ ընտանիքը մնացել է անօթևան: Տիկինը եկել է այստեղ՝ ակնկալիքով, որ իր խնդրի մասին կարող է պատմել նախագահ Սարգսյանին և հասնել արդարության:
‘