‘
Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն առաջիկայում կարող է գլխավորել չինական «Շանհայ Շենհուան»: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրը նշում է, որ Գատուզոյի թեկնածությունը չինական ակումբում սկսել են քննարկել այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ 41-ամյա մասնագետը չի գլխավորելու անգլիական «Նյուքասլը», որը ցանկանում էր պայմանագիր կնքել իտալացու հետ:
Գատուզոն 1999-2012 թվականներին հանդես է եկել «Միլանի» կազմում, իսկ 2017-2019 թվականներին զբաղեցրել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
‘