‘Գատուզո. Չեմ ցանկանում մտածել Կոնտեի ստվերի մասին, որը կախվել է ինձ վրա’

2572

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին և մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն «Միլանի» ղեկավարությունը դիտարկում է Անտոնիո Կոնտեին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը.

«Իգուայինը երեկ մարզում անցկացրեց և կրկին ցավեր զգաց:

Իմաստ չունի ռիսկի դիմել, իսկ հետո մի քանի ամսով կորցնել ֆուտբոլիստին: Գոնսալոյից բացի այլ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ էլ կան:

Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որն այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է: Մեզ համար շատ բարդ է լինելու:

Չեմ ցանկանում մտածել Կոնտեի ստվերի մասին, որը կախվել է ինձ վրա: Ես դեռ «Միլանի» մարզիչն եմ և պարտավոր եմ կատարել աշխատանքս: Եթե մենք դրական արդյունքներ չգրանցենք, ակումբի ղեկավարությունը ստիպված կլինի համապատասխան քայլերի դիմել:

Ակումբն ինձ ազատություն է տվել և ցավում եմ, որ ես չեմ կարողանում համապատասխան վերաբերմունքով պատասխանել»,- Գատուզոյի «Football Italia»-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն շնորհավորել է Մոդրիչին’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Մակեդոնիային’