‘Գատուզո. «Ռեալին» չեն հարգի այնքան ժամանակ, քանի դեռ թիմում խաղում են Ռամոսի պես ծաղրածուներ’

1026

Իտալական «Միլանի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն քննադատել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին, որը սիմուլյացիայի էր դիմել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում: Իսպանացի պաշտպանի սիմուլյացիայի պատճառով «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն ստացել էր կարմիր քարտ:

«Խաղ հաղթելու համար նրանք այսօր պատրաստ են կորցնել իրենց պատիվը, իսկ վաղը վաճառել մորը, կնոջն ու ընկերուհո՞ւն: Իմ կարիերայի ընթացքում Ռամոսի պես վարք դրսեւորած խաղացողներն ամաչում էին նայել իրենց թիմակիցների աչքերի: Ոչ ես, ոչ թիմակիցներս կեղտոտ ճանապարհով նվաճած հաղթանակը չէինք համարում ձեռքբերում:

«Ռեալը» կարող է ամեն տարի հաղթել Չեմպիոնների լիգայում, սակայն քանի դեռ այդ թիմն ամբողջությամբ համալրցված է Ռամոսի պես ծաղրածուներով, այդ ակումբին չի հարգի ոչ ոք:

Ինձ համար հետաքրքրիր է, թե հաղթանակն իրար վրա շամպայն լցնելով տոնելուց հետո «Ռեալի» ֆուտբոլիստները քանի վայրկյան հետո են վազել հայելու մոտ՝ իրենց սանրվածքն ուղղելու համար»,- Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Քարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»:

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». Էնդի Մարեյը դուրս թողեց Կարեն Խաչանովին’
Հաջորդ հոդվածը‘ Սերգո Տոնոյան. Ինքնախաբեության վերջը ինքնակործանումն է’