‘
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Միլան» ֆուտբոլային ակումբը պարտքերի պատճառով անցել է Elliot Management ֆոնդի տիրապետության տակ:Նոր սեփականատեր մտադիր է լուրջ կադրային փոփոխություններ կատարել ակումբում, այդ թվում և մարզչական կազմում:
Sport Mediaset-ի հաղորդմամբ ֆոնդի ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզչի դերում Ջենարո Գատուզոյի փոխարեն ցանկանում է տեսնել Անտոնիո Կոնտեին, ով նախկինում գլխավորել է «Յուվենտուսը» և «Չելսին»: Կոնտեի նշանակման պարագայում կմեծանա «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի՝ «Միլան» տեղափոխվելու հավանականությունը:
Գատուզոյի հետ ակումբը կարող են լքել տնօրեններ Մասսիմիլիանո Միրաբելլին և Մարկո Ֆասոնեն:
‘