‘Գարբինյե Մուգուրուսան՝ «Ուիմբլդոն»-ի հաղթող’

2705

‘

Մեծ Բրիտանիայում ավարտվեց «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոն»-ի կանանց մրցապայքարի բոլոր հանդիպումները: 

Եզրափակիչ խաղում միմյանց դեմ էին դուրս եկել ամերիկացի Վինուս Ուիլյամսը և իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան: Իսպանացի մարզուհին առաջին սեթում կարողացավ հաջողության հասնել ծանր պայքարում՝ 7:5 հաշվով: Երկրորդ սեթում ամեն ինչ այլ կերպ դասավորվեց և Մուգուրուսան ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին՝ հեշտությամբ հաղթանակ տոնելով՝ 6:0 հաշվով: Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ 10 րոպե:

Այսպիսով, 23-ամյա իսպանուհին իր կարիերայում նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի երկրորդ տիտղոսը: Առաջին անգամ նա հաղթանակ էր տարել 2016 թվականին՝ «Ռոլան Գարոսի»-ի մրցաշարում: 

‘

Նախորդ հոդվածը‘Մանջուկիչ. Բոնուչին բռնել էր Ալվեսի կոկորդից և ցանկանում էր հարվածել նրան ‘
Հաջորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ»-ում կարծում են, որ թիմի 3-րդ դարպասապահը Դե Խեայից ավելի ուժեղ կարող է դառնալ’