‘Գարեգին Բ-ն նամակ չի ստացել շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեից’

586

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ոչ մի նամակ էլ չի ստացել Կովկասի մահմեդականների Վարչության ղեկավար, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեից: Այս մասին է հաղորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղար Վահրամ Մելիքյանը:

Նա հաստատել է, թե օգոստոսին Գարեգին Երկրորդը նամակ էր հղել Փաշազադեին, խնդրելով օգնել հայ ռազմագերի Հակոբ Ինջիգուլյանի գերությունից ազատմանը, բայց նոյեմբերի 2-ին նրա հետ կայացած հանդիպումից հետո շեյքը ոչ մի ձևով կապի մեջ չի մտել հայկական կողմի հետ: Նշենք, որ նոյեմբերի 19-ին շեյխ Փաշազադեի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Փաշազադեն պատասխան նամակն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, պատմելով հայ ռազմագերի Հակոբ Ինջիգուլյանի հետ հանդիպման արդյունքների մասին: Հիշեցնենք, որ շեյխն Ինջիգուլյանին այցելել էր Գարեգին Երկրորդի խնդրանքով: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած այցին մասնակցել է նաև երկրի ուղղափառ, հուդայական և կաթոլիկ կոնֆեսիաների առաջնորդները:

Նշենք նաև, որ Ինջիգուլյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում օգոստոսի 8-ին:

Նախորդ հոդվածը‘Երևանում գայլ էր թափառում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար’