‘Գարեգին Բ. Սիրիայում քրիստոնեական համայնքները ահաբեկչության թիրախ դարձնելն անընդունելի է’

611

Հաջորդ կիրակի` նոյեմբերի 17-ին, Էջմիածնի Մայր տաճարում պատարագի ավարտից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն`  Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրայում խաղաղության վերահաստատման համար:

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ այսոր Սբ. Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ: 
Կաթողիկոսը  խստորեն դատապարտեց կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաև այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները:
Ամենայն հայոց հայրապետը Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգևորականաց դասին և ողջ ժողովրդին: 

Նախորդ հոդվածը‘Արման Սաղաթելյան. Սերժ Սարգսյանը «Շանթի հեղափոխությունից» չի վատացել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Եվրաինտեգրացիայի գործընթացը չի ընդհատվել’