‘Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան ‘

902

Մարտի 18-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան Վատիկան կմեկնի նաեւ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետ է ընտրվել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոն՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը: Մինչ այդ, Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարվել էր գահից:  

Նախորդ հոդվածը‘Ղրիմի ոստիկանությունը կորած ֆուտբոլիստների հետքը գտել է’
Հաջորդ հոդվածը‘Ամենամյա օպերատիվ հավաք ՊՆ-ում’