‘
Նորին սուրբ օծություն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հինգշաբթի ընդունել է Ռուսաստանի Լենինգրադի մարզի պատվրիակությունը՝ նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի դիվանը:
«Հանդիպամ ընթազքում Նորին սրբությունը իր երախտագիտությունն է հայտնել Դրոզդենոյին՝ Լենինգրադի երկրամասում ապրող հայերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար», — ասվում է հաղորդագրությունում: Գարեգին Բ-ն ընգծել է հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման կարեւորությունը:
Պատվիրակությւնը Հայաստան է ժամանել «Հայ-ռուսական տարածաշրջանային երկխոսություն» միջոցառմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակությունը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
‘