‘Գարեթ Բեյլը` Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ’

881

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Վեյլը Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ Ասոցիացիայի կողմից ճանաչվել է 2012/2013 մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն երիտասարդ խաղացող:

23-ամյա Բեյլը Անգլիայի առաջնությունների պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում արժանանում է երկու մրցանակին: Մինչ այդ Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն երիտասարդ խաղացող են մեկ մրցաշրջանում ճանաչվել Էնդի Գրեյը`1977թ. եւ Կրիշտիանու Ռոնալդուն` 2007թ.:  Բացի այդ, Բեյլը երկրորդ անգամ աընդմեջ է ճանաչվում Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ, ինչը մինչ այդ հաջողվել էր միայն Ալան Շիրերին, Տիերի Անրիին եւ Կրիշտիանու Ռոնալդուին::

Նշենք, որ այս մրցաշրջանում Բեյլը «Տոտենհեմի» կազմում Անգլիայի առաջնության 29 հանդիպումներում խփել է 19 գնդակ եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘ Ախալցխայում հայ գյուղապետ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր պարի միջազգային օրն է’