Գարեթ Բեյլը հեռացավ «Ռեալից»

60

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։

«Գրում եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր ակումբակիցներիս, մարզիչներին, ակումբի աշխատակիցներին եւ երկրպագուներին, որոնք ինձ աջակցում էին։

9 տարի առաջ եկա «Ռեալ» երազանքները կյանքի կոչելու համար։ Ես ցանկանում էի խաղալ այս ակումբի համազգեստով, նվաճել տիտղոսներ։ Հիմա կարող եմ ասել, որ երազանքս դարձել է իրականություն։

«Ռեալում» խաղալն ու այս նվաճումները անհավանական փորձառություն էին, որոնք երբեք չեմ մոռանա։ Ինձ համար մեծ պատիվ էր։ Շնորհակալություն»,- գրել է Բեյլը։

2013 թվականից «Ռեալում» հանդես եկավ Բեյլը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի կրկնակի գավաթակիր, նաեւ Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Նախորդ հոդվածըԱմերիկյան հիմնադրամը գնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը
Հաջորդ հոդվածըԽերսոնի մարզում 250 հազար մարդ դիմել է ՌԴ անձնագիր ստանալու համար