‘Գարեջուր տեղափոխող բեռնատարը շրջվել է. վարորդը և ուղևորը տեղում մահացել են ‘

985

Օգոստոսի 7-ին, ժամը 01.52-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտ բեռնատար է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են  մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում (10-րդ կմ) գարեջուր տեղափոխող «Վոլվո» մակնիշի 71 OO 071 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Օ. Ե.-ի (ք. Երևան), Լ. Կ.-ի (ք. Ալավերդի) դիերը, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենալու. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը