‘Գարի Լինեկեր. Գերմանիան իսկապես արդեն ձանձրալի է դառնում’

2521

‘

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, հաղորդավար Գարի Լինեկերը թվիթերյան իր էջում անդրադարձել է Գերմանիայի հավաքականի հաղթանակին Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակչում:

Բունդեսթիմն առաջին անգամ պատմության մեջ նվաճել է այդ տիտղոսը:

«Գերմանիա, լուրջ, արդեն ձանձրալի է դառնում»,- գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ Գերմանիան նաև աշխարհի գործող չեմպիոնն է, իսկ երիտասարդական թիմն օրեր առաջ դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

‘

Նախորդ հոդվածը‘Հրաձգություն Ֆրանսիայի հարավում՝ մզկիթի մոտ. ութ վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերեր. «Մեզ հիանալի Ուիմբլդոն է սպասվում»’