‘Գարի Նեւիլ. «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա ստիպված է ավելի բարձր աշխատավարձ վճարել’

940

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նեւիլը ասել է, թե պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն ինչու է ստիպված բարձր աշխատավարձ վճարել իր խաղացողներին:

«Թիմում առաջատար ֆուտբոլիստներին պահելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա ստիպված է ավելի բարձր աշխատավարձ վճարել, քանի որ ակումբը ուժի դիրքերում չէ: Դա տեղի է ունենում Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո: Մենք տեսել ենք այդպիսի իրավիճակներ Ուեյն Ռունիի, Ադնան Յանուզայի, Դավիդ Դե Խեայի, Անտոնի Մարտիալի հետ կապված:

Մյուս ակումբները նույնպես բարձր աշխատավարձ են տալիս, բայց երբ ֆուտբոլիստը չի ցանկանում ընդունել նոր պայմանները՝ նրան վաճառում են, քանի որ ցանկացողների մեծ հերթ ունեն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հզորությունը եւ ուժեղագույն ֆուտբոլիստներից քչերն են ցանկանում խաղալ այստեղ: Ակումբը ստիպված է սակարկել խաղացողների հետ, վարել բարդ բանակցություններ եւ նախատեսածից շատ վարձատրել»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Անգլիայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 14 տուրից հետո 22 միավորով 7-րդն է:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու համար դիմել է ԱԺ’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’