‘Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» վարած տրանսֆերային քաղաքականությունը’

2911

‘

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունն ու հայտարարել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում կատարված ձեռքբերումները դեռ իրենց չեն արդարացնում:

«Վեստ Բրոմվիչի» հետ վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստից 7-ը եղել են թիմում սըր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք: Խոսքը Դավիդ Դե Խեայի, Անտոնիո Վալենսիայի, Ֆիլ Ջոնսի, Կրիս Սմոլինգի, Էշլի Յանգի, Ջեյսի Լինգարդի ու Մարկուս Ռեշֆորդի մասին է:

2013 թվականին Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբը 600 միլիոն ֆունտից ավելի գումար է ծախսել տրանսֆերների վրա:

-Եթե նայեք այդ հնգյակին, ապա նրանք բոլորը եղել են թիմում, երբ սըր Ալեքս Ֆերգյուսոնը թիմում էր: Վերջին 4-5 տարվա ընթացքում նրանք 8 պաշտպան են ձեռք բերել, բայց նրանցից ոչ մեկն այսօր հիմնական կազմում չէ: Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Յանգ ու Դե Խեա, Լինգարդն ու Ռեշֆորդը նույնպես եղել են ակումբում հինգ տարի առաջ: Տրանսֆերային քաղաքականությունն այն չի եղել անցած 5 տարվա ընթացքում: Սակած Մոյեսից ու Լուի վան Գալից վերջացրած Մոուրինյոյով: «Յունայթեդը» միլիոններ է ծախսել Մարկո Ռոխոյի, Անտոնի Մարսիալի և Լյուկ Շոուի նման խաղացողների վրա, որոնք «Վեստ Բրոմվիչի» հետ խաղին պահեստայինների նստարանին էին,- նշել է Նևիլը:

‘

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Գվարդիոլային առաջարկել ռեկորդային պայմանագիր’
Հաջորդ հոդվածը‘Guardian-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը 92-րդն է աշխարհում’