‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կարծում է, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային պետք չէ որակազրկել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ Էմրե Ջանի ոտքին կանգնելու համար: Նշենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովը կարող է Կոստային որակազրկել երեք խաղով:
«Իմ կարծիքով Կոստային պետք չէ որակազրկել: Հնարավոր չէ ապացուցել, որ նա ցանկացել է այդպես վարվել: Բացի այդ, նա չէր նայում մրցակցին»,-գրել է Նևիլը Twitter-ի իր էջում:
Հավելենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն հայտարարել է` եթե Կոստային որակազրկեն, ապա լոնդոնյան ակումբը կբողոքարկի այդ որոշումը:
‘