‘Գարի Նևիլ.«Չորս պաշտպանով «Յունայթեդը» գուցե ավելի քիչ է տիրում գնդակին, բայց ավելի շատ է վտանգավոր պահեր ստեղծում»’

576

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, լեգենդար ֆուտբոլիստ Գարի Նևիլը «Կարմիր սատանաների» ներկայիս մարզչին՝ Լուի վան Գալին, կոչ է արել հրաժարվել 3-5-2 սխեմայից:

Վերջին տուրում ՔՊՌ-ի դեմ խաղի ընթացքում «կարմիրները» 3-5-2 սխեման փոխարինեցին 4-4-2-ով, ինչի արդյունքում բարելավվեց նրանց խաղը: Սակայն վան Գալն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում լսել երկրպագուների տակտիկական խորհուրդները:

Նևիլն իր հերթին կարծում է, որ երկրպագուների ցանկությունը՝ այլևս չտեսնել երեք պաշտպանով խաղ, հիմնավորված է: Չորս պաշտպանով «Յունայթեդը» գուցե ավելի քիչ է տիրում գնդակին, բայց ավելի շատ է վտանգավոր պահեր ստեղծում:

«Երբ նրանք սկսեցին խաղալ 4 պաշտպանով, պաշտպաններին կատարած փոխանցումների քանակը նվազեց: Նրանք սկսեցին հնարավորություններ փնտրել անկյունաձև փոխանցումնեևրի համար, սկսեցին ռիսկի դիմել, ստիպել ՔՊՌ-ին աշխատել՝ անսպասելի բաներ անելով»,- Sky Sports-ի հետ զրույցում ասել է Նևիլը:

Նախորդ հոդվածը‘Զինեդին Զիդան.«Իսկոն տեխնիկայի առումով ինձ է հիշեցնում» ‘
Հաջորդ հոդվածը‘ Հենրիխ Մխիթարյանի ցավակցական խոսքը` փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ’