‘
Տևական ընդմիջումից հետո դեկտեմբերի 6-ին Հայաստանում ելույթ կունենա հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քեսայանի կվարտետը, հաղորդում է panarmenian.net-ը:
Գարի Քեսայանի ջազ կվարտետի սպասվող ելույթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Դի Ջի Կոնտակտի» և «32 թատրոնի» կազմակերպած երկու համերգից մեկն է. դեկտեմբերի 5-ին տեղի կունենա «Բամբիռ» խմբի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն բազմաթիվ ֆոլկ երգերի վերամշակված տարբերակները: Հատուկ հյուրն է «Բամբիռ» խմբի հիմնադիր Ջագը (Գագիկ Բարսեղյան):
Բարեգործական համերգներին ներկա կլինի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի` ֆրանսերեն դասավանդող դպրոցներին:
‘