‘ԳԴՀ ԱԳՆ. ԵՄ-ն չի միջամտում Ուկրաինայի դեպքերին, այլ համերաշխություն է արտահայտում’

611

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ-ն չի համարում, թե Եվրամիությունը, պաշտպանելով Ուկրաինայում  բողոքի շարժումը,  այդպիսով միջամտում է  նախկին խորհրդային հանրապետության ներքին գործերին: Այդ մասին հինգշաբթի օրը հեռուստաեթերում հայտարարել է գերմանական դիվանագիտության ղեկավար Գիդո Վեստերվելեն: «Երբ մենք, լինելով եվրոպացի, շարժվում ենք դեպի եվրոպացիները, երբ մենք երկխոսում ենք եվրոպացիների հետ, դա չի համարվում միջամտություն երկրի ներքին գործերին: Դա մեր եվրոպական արժեքների արտահայտությունն է»,- ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը, որն այժմ Կիևում է, ուր ժամանել  ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  երեկ Բրյուսելում Ռուսաստան- ՆԱՏՕ նախարարների խորհրդի նիստում հայտարարել էր, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի «ներքին գործն» են, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանն իր օրակարգում է պահում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կրկին մտահոգում է փորձագետներին’