‘ԳԴՀ Բունդեսթագի նախագահը կհանդիպի հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության հետ’

720

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերթ Լամմերտը մարտի 5-7-ը կայցելի Հայաստանի հանրապետություն: Երեւանում ԳԴՀ դեսպանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Բունդեսթագի նախագահը Հայաստան է այցելում իր գործընկեր, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ օրենսդիր եւ գործադիր իշխանության, ինչպես նաեւ՝ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Նախորդ հոդվածը‘Գայանե Բաբայանի անվան առաջին մրցանակը կհանձնվի «Արտ-լաբորատորիային»’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի «խորհրդավոր» նամակը Սերժ Սարգսյանին’