‘
Գերմանիայի Դաշնային Հանարապետության կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա պաշտոնական այց է կատարում Թուրքիա: Գազիանթեփ ժամանելուն պես Մերկելն ուղևորվել է Կահրամանմարաշի շրջանում տեղադրված Patriot հրթիռային համալիրները սպասարկող գերմանացի զինվորականների դիրքեր: Patriot համալիրները Անկարայի խնդրանքով Թուրքիային տրամադրել է ՆԱՏՕ-ն՝ Սիրիայի կողմից իր տարածքի ուղղությամբ հարվածները խոփանելու նպատակով:
Հունվարին Թուրքիայում՝ Սիրիայի սահմանից 100 կմ հեռավորությամբ, տեղադրվեց գերմանական երկու զենիթահրթիռային համակարգ: Առաքելությանը, բացի Գերմանիայից, մասնակցում են նաև ԱՄՆ-ն և Նիդեռլանդները:
Այսօր Անգելա Մերկելը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգի հիմնական թեմաներից են՝ իրավիճակը Սիրիայում և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, հաղորդում է euronews-ը:
‘