ԳԴՀ նախագահը ժամանել է Ուկրաինա

423

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը երեքշաբթի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։

Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ սա գերմանական պետության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա՝ փետրվարի 24-ին ռուսաստանյան ռազմական գործողության մեկնարկից ի վեր։

Կիևում Շթայնմայերը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բացի այդ, ինչպես նշել է DPA-ն, Գերմանիայի նախագահն ուզում է սեփական աչքով տեսնել պատերազմական ավերածություններն Ուկրաինայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանում
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Մարզիչը պետք է հասկանա, որ Ռոնալդուին պետք չէ ֆուտբոլ խաղալ սովորեցնել