ԳԴՀ նախագահը հանդես է եկել տոնական ուղերձով

281
epa09655447 German President Frank-Walter Steinmeier poses for a photo as he recorded his annual Christmas television address to the nation, at his official seat Bellevue Palace in Berlin, Germany, 22 December 2021 (issued 24 December 2021). EPA-EFE/Joerg Carstensen / POOL

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը իր տոնական ուղերձում հիշեցրել է Արևելյան Եվրոպայում անհանգիստ իրավիճակի մասին և կարծիք հայտնել, որ հանրությունը դեռ երկար ժամանակ կապրի կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

«Երբ ետ ենք նայում, ապա տեսնում ենք շատ բաներ այս տարվա ընթացքում, որ մեզ վշտացրել են, նաև շատ բաներ, որոնք վախեցրել են մեզ։ Հիշենք թեկուզ սոսկալի ջրհեղեղը այս տարվա ամռանը»,- ասել է նախագահը։

Ուղերձում Շթայնմայերը հիշեցրել Աֆղանստանի վիճակի և այնտեղից գերմանացի զինվորների վերադարձի, ինչպես նաև Եվրոպայի արևելքում անհանգիստ իրավիճակի մասին։

Պետության ղեկավարը նշել է, որ տարին նշանավորվել է կառավարության փոփոխությամբ Գերմանիայում, և շատերն այժմ հետաքրքրությամբ ու հույսով լի հայացքով են նայում ԳԴՀ-ի նոր կառավարությանը։

Ուղերձի մեծ մասը նվիրվել է կորոնավիրուսի համավարակին։ Շթայնմայերը հիշեցրել է, որ արդեն գրեթե երկու տարի է՝ համավարակն է տնօրինում մարդկանց կենսակերպը։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր պատասխանատու վարքագիծ են դրսևորում այդ պայմաններում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավուշօղլու․ ԵՄ–ն չի կարող ՆԱՏՕ-ի այլընտրանքը լինել
Հաջորդ հոդվածըԶարեհ Սինանյանի անազնիվ գնահատականի առիթով