ԳԴՀ-ում անհնար են համարում «Հյուսիսային հոսք-2»-ի օգտագործումը

470

Գերմանիայի կառավարությունը, չնայած ռուսաստանյան կողմի հայտարարություններին՝ կարծում է, որ պայթյուններից հետո «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի երկրորդ ճյուղն օգտագործել տեխնիկապես հնարավոր չէ, ասվում է կառավարության պատասխանում Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության փոխնախագահ Լայֆ-Էրիկ Հոլմի դիմումին։

«Շատ հավանական է, որ ուժեղ պայթյուններով դիվերսիան բացասական ազդեցություն է թողել գազատարի երկու ճյուղերի վրա էլ, հետևաբար՝ ներկայումս դրանց օգտագործման տեխնիկական հնարավորություն, ըստ էության, չկա»,- ասվում է կառավարության պատասխանում։

ԳԴՀ կառավարությունը նաև նշել է, որ, ամեն դեպքում, «Հյուսիսային հոսք-2»-ը  գործարկելու համար անհրաժեշտ արտոնագիր չի ստացել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիայի ԱԳՆ․ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը բանակցեն
Հաջորդ հոդվածըՌուսաստանը գուցե վերանայի հարաբերությունները ՄԱԿ–ի հետ