ԳԴՀ փոխկանցլեր Հաբեկը ժամանել է Կիև

559

 ԳԴՀ փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը («Կանաչներ») Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների ոչ մեծ պատվիրակության հետ միասին  երկուշաբթի առավոտյան ժամանել է Կիև, հաղորդել է DPA գործակալությունը։

Այցը, անվտանգության նկատառումներով, գաղտնի է պահվել։ Այցի հիմնական թեմաները, ըստ գործակալության տեղեկատվության, կլինեն Ուկրաինայի վերականգնման և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։ Նախարարին, մասնավորապես, ուղեկցում է Գերմանական արդյունաբերական միության ղեկավար Զիգֆրիդ Ռուսվուրմը։

Ժամանելուց հետո Հաբեկը հայտարարել է, որ իր այցը «հստակ ազդանշան է», որ «Եվրոպան շահագրգռված է Կիևին օգնելու ոչ միայն դժբախտության ժամանակ, այլ նաև ապագայում ի դեմս Ուկրաինայի՝ տեսնում է տնտեսապես ուժեղ գործընկերոջ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋուկանովիչը պարտվել է նախագահական ընտրություններում
Հաջորդ հոդվածըԷրդողանը հրաժարվել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումներից