Գեբելսը դեռ Պոտսդամի պատվավոր քաղաքացիների ցուցակում է

160

Նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը (1897-1945) մինչ օրս համարվում է գերմանական Պոտսդամի (Բրանդենբուրգի երկրամաս) պատվավոր քաղաքացի՝ ըստ պատվավոր քաղաքացիների ցուցակի, որը հրապարակվել է քաղաքի կայքում։

 Ցուցակում Պոտսդամի պատվավոր քաղաքացու կոչումից զրկված անձանց շարքում նշվում են նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերը և Երրորդ ռայխի ներքին գործերի նախարար Վիլհելմ Ֆրիկը, մինչդեռ Գեբելսն այդ ցուցակում չկա։

Քաղաքի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Գեբելսին հետմահու չեն զրկել պատվավոր քաղաքացու կոչումից «ենթադրաբար՝ անտեղյակության պատճառով, թե նա ստացել է այդ կոչումը»։

Նշվում է, որ այդ կոչումը 1938 թ․ Գեբելսին շնորհել է Բաբելսբուրգ քաղաքը, որը մեկ տարի անց դարձել է Պոտսդամի մի մասը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի դիվանագետները ԱՄՆ-ին կոչ են արել ոչնչացնել իր քիմիական զենքը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1155 նոր դեպք, 21 մահ