‘Գեղամյանը կեղծ Թեյլորի հետ նկարը տեղադրել է իր գրքում՝ ներկայացնելով որպես հայտնի դերասանուհի ‘

2277

Օրեր առաջ կայացավ Արտաշես Գեղամյանի (Սերժ Սարգսյանի կողմից օծված որպես դատարկ դհոլ) հերթական գրքի շնորհանդեսը: Բայց այդ շնորհանդեսը աչքի ընկավ ոչ միայն նրանով, որ դրան մասնակցում էր նույն Սերժ Սարգսյանը, այլեւ նրանով, որ նոր գրքի շապիկին Գեղամյանը տեղադրել էր մի լուսանկար՝ մակագրելով այն. «Հոլիվուդի թագուհի Էլիզաբեթ Թեյլորը եւ Արտաշես Գեղամյանը. 1991 թվական, Լոս Անջելես»:

Ընդ որում, առաջին իսկ հայացքից ակնհայտ երեւում է, որ լուսանկարում Թեյլորը չէ: Եւ ոչ միայն այն պատճառով, որ Թեյլորն, օրինակ՝ երբեք այդպիսի հոնքեր ու մազերի կտրվածք չի ունեցել, առավելեւս՝ 1991 թվականին, այլեւ այն պատճառով, որ լուսանկարի կինը միայն հեռվից շատ քիչ նմանություն ունի հայտնի դերասանուհու հետ:

Բացի այդ, նրանք, ովքեր եղել են Լոս Անջելեսում, գիտեն, որ հայտնի մարդկանց նմանակները ուղղակի «վխտում են» Հոլիվուդ փողոցում, եւ նրանց հետ՝ մի քանի դոլարի դիմաց կարելի է լուսանկարվել: Այդպես շատերն են անում՝ զուտ հետաքրքրության համար:

Եւ ,թերեւս, միայն Արտաշես Գեղամյանն է, որ այդ լուսանկարը հրապարակել է իր գրքում եւ նմանակին ներկայացրել որպես իրական Թեյլոր:

Դե ինչ, սպասենք Գեղամյանի մյուս գրքին, որտեղ վերջինս կներկայացնի իր եւ Քենեդիի կամ իր եւ Էլվիս Պրեսլիի լուսանկարները: Ի դեպ, վերջինիս նմանակները սովորաբար ավելի շատ նմանություն են ունենում բնօրինակի հետ:

Հ.Գ. Հետաքրքրասերների համար: 1991 թվականին Էլիզաբեթ Թեյլորն այսպիսի տեսք ուներ:

Նախորդ հոդվածը‘Բելառուսն ակնկալում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը խորհրդարանի օրակարգ կմտնի մինչև նստաշրջանի փակումը ‘
Հաջորդ հոդվածը‘Սիդնեյ. Երեք զոհ, չորս վիրավոր’