‘Գենադի Զուբով. Մխիթարյանը Ուկրաինայի ռմբարկուական նոր ռեկորդ կսահմանի’

669

Դոնեցկի «Շախտյորի» նախկին կիսապաշտպան, «Շախտյորի» երիտասարդական թիմի մարզիչ Գենադի Զուբովը իր գնահատականն է տվել «հանքափորների» կիսապաշտպան, Ուկրաինայի առաջնության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղի վերաբերյալ: Մասնագետի կարծիքով, Մխիթարյանի վառ խաղի գրավականը «Շախտյորի» թիմային գործողություններն են:

«Կարծում եմ, որ Ուկրաինայի ռմբարկուական ռեկորդը կգերազանցվի. ամեն ինչ դրան է գնում: Մյուս կողմից, «Շախտյորի» խաղը հիմնված է առջեւի գծում ագրեսիվության եւ ակտիվության վրա: Չգիտեմ, խաղում է արդյոք թիմը Հենրիխի վրա, դա պետք է Լուչեսկուին հարցնել: Եթե Մխիթարյանի խաղը Լուչեսկուի տակտիկական առաջադրանքներին չի համապատասխանում, թող շարունակի գոլ խփել: Իսկ ընդհանուր թիմային գործողությունները բոլոր դեպքերում առաջին տեղում են: Չնայած Ուկրաինայի առաջնության որոշ խաղերում կարելի է Հենրիխի համար խաղալ, բայց չեմ կարծում, որ նույն Չեմպիոնների լիգայում թիմի լավագույն ռմբարկուի խնդիրը որեւէ նշանակություն ունի»,- Զուբովի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. ցավում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանը զոհ գնաց ‘
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». «Եվ այդ մեկ փիղը ինքն ա»’