Գեներալներն ընդդեմ Բայդենի

527

Վաշինգտոնում Սենատի լսումների ընթացքում երկու գեներալներ հայտարարել են, թե խորհուրդ են տվել Աֆղանստանում թողնել 2,5 հազար զինվոր։

Գեներալներ Մարկ Միլլիի և Ֆրենկ Մաքքենզիի ցուցմունքները հակասում են Ջո Բայդենի խոսքին, որը հայտարարել է, թե ինքը չի հիշում, որ իրեն նման խորհուրդ են տվել։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի խոսքով՝ աֆղանական կառավարության սրընթաց անկումը անակնկալի է բերել Վաշինգտոնին։

Երկու գեներալները հաստատել են, որ Աֆղանստանում նախկինի պես գործում է «Ալ-Քաիդան», որն այժմ կարող է ամրապնդել դիրքերը։ Դա նույնպես հակասում է նախագահի խոսքին, թե այդ ծայրահեղական խմբավորումը ջախջախված է։

Սենատում գեներալների ցուցմունքները նոր փաստարկներ են տրամադրում հանրապետականներին, որոնք Ջո Բայդենին մեղադրում են, թե նա Աֆղանստանից զորքերը դուրս բերելու իրավիճակի վերաբերյալ խաբել է ամերիկացիներին, նշել է BBC-ի թղթակիցը Վաշինգտոնից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըChampions Chess Tour Finals. Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Անիշ Գիրիին
Հաջորդ հոդվածը«Սպուտնիկով» այլևս չես թռչի