‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Կամո Վարդանյանին նշանակել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Վարդանյանն այսպիսով փոխարինեց Լեւոն Մնացականյանին, ով օրեր առաջ նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար՝ ազատվելով ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատարի պաշտոնից։
‘