‘
Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Մանվել Գրիգորյանն այսօր Երկրապահի օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում հրաժարվել է խոսել Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների բանտարկությունից, պատճառաբանելով, որ իրավաբան չլինելով՝ իրավիճաին չի տիրապետում:
«Ոչ իրավաբան եմ, ոչ իրավագիտությամբ եմ զբաղվում, ոչ էլ ուժային կառույց եմ ղեկավարում, որ ասեմ», — «Ա1+»-ի փոխանցմամբ, ասել է Մանվել Գրիգորյանը:
Գեներալն ամենայն հավանականությամբ մոռացել է, որ իրավաբանի կրթություն ունի. ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված կենսագրության, նա 1993-ին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան եւ 1998-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանին իրավաբանի դիպլոմ են տվել ներկայիս ԳԱԱ նախագահ, այն ժամանակ՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն ու Իրավագիտության այն ժամանակվա (եւ ներկայիս) դեկան Գագիկ Ղազինյանը:
‘