‘
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդիներից մեկը՝ Արման Գրիգորյանը, չունի երթուղային տաքսիների գծի շահագործման թույլտվություն, սակայն անլեգալ գործող բիզնեսից մեծ գումարներ է վաստակում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում, դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, սակայն օրական 12 հազար դրամ «մուծվում» են գեներալի որդուն։ Մոտ 30 տաքսիներից ստացված 12 հազարական դրամը ամսական կազմում է տասնմեկ միլիոն դրամից ավելի։
Տաքսիստներից նման հարկահավաքությունը պատճառաբանվում է Էջմիածնի բյուջեն լցնելու գործոնով, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Էջմիածնի եկեղեցու հարևանությամբ այգու մոտ կայանող ավտոմեքենաները խիստ վերահսկվում են։ Այստեղ հատուկ նպատակներով տեսախցիկ է տեղադրված, որպեսզի «օտար» տաքսիստները «գռդոն» չանեն։
‘