ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին պնդում է, որ հակառակ ամերիկյան նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի և նրա շրջապատի պնդումների՝ ինքը երբեք նախագահին չի առաջարկել գրոհել Իրանի վրա։
«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ երբեք խորհուրդ չեմ տվել հարձակվել Իրանի վրա,- CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Միլլին։- Հավաստիացնում եմ, որ Իրանի վրա հարձակումը շատ, շատ լուրջ ձեռնարկ է։ Մենք հնարավորություններ ունենք․․․ Բայց չեմ ուզում մանրամասների մեջ մտնել»։
Հեռուստաալիքը նշում է, որ հուլիսին առաջադրված մեղադրական ակտում հաղորդվում է, թե Թրամփն իր մոտ է պահել մի փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է «այլ երկրում ռազմական գործողության մասին առաջարկություն»։ CNN-ի տվյալներով՝ խոսքն Իրանի մասին է։ Միլլին պնդում է, որ ոչինչ չգիտի այդ փաստաթղթի մասին։
«Ես դա երբեք չեմ տեսել, և ոչ ոք ինձ չի բացատրել, թե խոսքն ինչի մասին է»,- ասել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։