‘Գեներալ Սեյրան. Արեք էս մի անգամն էլ ժողովրդի սրտովն անենք (տեսանյութ)’

5042

Այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի» մասին օրենքի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սերյան Սարոյանը, որը կոչ է արել առանց քննարկելու դադարեցնել օրենքի գործողությունը: Մինչ Սարոյանի խոսքը մեջբերելը՝ նշենք, որ հունիսի 20-ին, երբ ընդունվում էին չարաբաստիկ օրենքում փոփոխությունները, Սարոյանը նույնպես կողմ է քվեարկել.

Արեք, էս մի անգամն էլ մի քննարկենք, արեք էս մի անգամն էլ ժողովրդի սրտովն անենք: Ես տենում եմ, որ սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով ըլնի, ի՞նչ ենք քննարկելու էդքան, բերեք ոնց կա, տենց թողենք, մարդիկ էթան-աշխատեն, էլ ի՞նչ եք քննարկելու, ասեք՝ տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տենում եմ սաղիս մտքին էլ կա,  որ ժողովրդի սրտովն ըլի, սաղս ուզում ենք էտ գործն անենք, բայց չենք ուզում քննարկենք, բերեք կակ ռազ սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, որ չանցավ էտ օրենքը, պրծցնենք, մի հատ էլ հըլը մի տաս օր պետք ա քննարկենք, մի 20 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք ա ես ժողովուրդը, բերեք քվեարկենք սաղս տղամարդավարի:

Նախորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ արտահերթ քննարկում խմբակցությունների հետ՝ Գալուստ Սահակյանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Սպորտինգին», «Շալկեն» ոչ-ոքի խաղաց «Մարիբորի»-ի հետ (տեսանյութ)’