‘Գետնաբուքի պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են. Լարսի ճանապարհը փակ է’

1002

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի – Աշոցք, Գյումրի – Ամասիա և Սոթք-Քարվաճառ  ավտոճանապարհները:

Հրազդան — Սևան – Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում առկա է մառախուղ:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը` դժվարանցանելի:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 09:45-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը:

Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են:

Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Աշոցքի, Բաղրամյանի, Թալինի,Սևանի տարածաշրջանում բուք է, Գյումրիում, Մեղրիում՝ քամի:

Կապանում, Մեղրիում, Ճամբարակում, Սևանում, Եղվարդում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Արմավիրի մարզում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Արագածում, Վանաձորում, Մարալիկում, Թալինում, Արթիկում, Աշոցքում, Դիլիջանում տեղում է ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:  

Միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:     

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահական ընտրարշավի մասնակիցը ներողություն է խնդրել Կիմ Չեն Ինից’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում’