‘Գերագույն առաջնորդ. Իրանը ատոմային ռումբի կարիք չունի’

1302

‘

Իրանը ատոմային ռումբի կարիք չունի, սակայն եթե ուզենար ունենալ, ոչ մի ուժ չէր կարող նրան խանգարել, շաբաթ օրը Թեհրանում Արևելյան Ադրբեջան նահանգի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է ISNA գործակալությունը: «Համաձայն մեր հավատքի՝ բոլոր ատոմային ռումբերը պետք է ոչնչացվեն, դրանք մեզ պետք չեն: Սակայն եթե մեր հավատքը մեզ թույլ տար, և մենք գայինք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել ատոմային ռումբ, ոչ ոք չէր կարող մեզ խանգարել»,- ասել է այաթոլլան:

2012 թ. փետրվարի 22-ին Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ միջուկային զենքի տիրապետելը «ծանր մեղք է» տրամաբանորեն,տեսականորեն և կրոնական առումով: Նա ընդգծել էր, թե իրանցի ժողովուրդը երբեք չի ձգտել և չի էլ ձգտի ստեղծել ատոմային ռումբ, փոխանցում է Trend-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Որքան շատ անվավեր քվեաթերթիկ՝ նույնքան ուժգին ապտակ Սերժիկ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Բարբարա Բեռլուսկոնի. «Միլանի» համար կգնեի Չավիին, Պիկեին եւ Բուսկետսին’